Հայաստան Նորություններ Վրաստան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ծինանդալում

Քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարների ու համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Նրան ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար, փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին: Երկու երկրների կառավարությունների անդամների առաջին հանդիպումը կայացել է Կախեթի Ծինանդալ բնակավայրում:

Այվազյանի և Զալկալիանիի հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Վրացական աղբյուրի հաղորդմամբ` քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարների ու համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

На изображении может находиться: 2 человека, люди стоят
© MFA of Georgia

Հավելենք, որ հունվարի 21-ից Վրաստանի ԱԳ նախարարը միաժամանակ զբաղեցնում է նաև փոխվարչապետի պաշտոնը: Վարչապետ Գեորգի Գախարիան նրան այդ պաշտոնում նշանակելիս հայտարարել է, որ փոխվարչապետի գործունեության ուղղություններն են երկրի դեօկուպացիան և ինտեգրումը: Առաջին փոխվարչապետը միաժամանակ նաև տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին է, ով զբաղվելու է երկրի տնտեսական հարցերով:

Միացեք մեր Telegram-ին

%d bloggers like this: