ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան, Մոսկվա, Բաքու, Թբիլիսի: Հայտնի է, որ այցը Բաքու նախատեսված է հունվարի 24-ին, Մոսկվա` հունվարի 26-ին: