ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Թուրքիա

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը նաև Թուրքիայում կարտադրվի

Պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիաների փոխանցումն արդեն սկսվել է: Թուրքիայում նախատեսվում է տարեկան միլիոնավոր չափաքանակով «Սպուտնիկ V» արտադրել` ներքին սպառման և արտահանման համար:

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը համաձայնություն է կնքել Թուրքիայի դեղագործական առաջատար արտադրողներից մեկի հետ` կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության վերաբերյալ: Նախատեսվում է, որ Թուրքիայում արտադրվող պատվաստանյութը սպառվելու է ներքին շուկայում, ինչպես նաև արտահանվելու է այլ երկրներ: Ըստ երևույթին` խոսքը մեծ նախագծի մասին է:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը քննարկել են Թուրքիայում ՌԴ դեսպան Երխովը և այդ երկրի առողջապահության նախարարը:

Հաղորդվում է, որ Հիմնադրամն արդեն սկսել է պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիաների փոխանցումն Անկարային: Նշվում է, որ Թուրքիայում նախատեսվում է տարեկան միլիոնավոր չափաքանակով «Սպուտնիկ V» արտադրել:

Հայտնի է, որ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունն 90%-ից ավելի է: Ռուսական պատվաստանյութի հիմքում մարդու ադենավիրուսային վեկտորների` ստուգված և լավ ուսումնասիրված հարթությունն է: Գրանցված է արդեն Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, ԱՄԷ-ում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում: Եվրամիությունում գրանցման գործընթացը մեկնարկել է:

Telegram

%d bloggers like this: