Հայաստան Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Իրան

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդ դոլարի

Նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 400 մլն դոլար է կազմել, իսկ հաջորդ 6 ամիսների ընթացքում կհասնի 1 մլրդ դոլարի:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հաջորդ 6 ամիսների ընթացքում կհասնի 1 մլրդ դոլարի:

Իրանի Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ Քերոբյանը նշել է, որ Իրանում մեծ հնարավորություններ կան, և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կընդլայնվեն ու կխորանան: Նախարարը կարևորել է ոչ միայն առևտրի, այլև համատեղ արտադրության զարգացման անհրաժեշտությունը:

Քերոբյանի խոսքով, իրանական աղբյուրի փոխանցմամբ, բացի ԵԱՏՄ-ից, Իրանն ու Հայաստանը մտադիր են իրենց արտադրանքը երրորդ երկրներ արտահանել: Նախարարը հայտնել է նաև, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հասել է 400 մլն դոլարի:

Telegram

%d bloggers like this: