Հայաստան Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Իրան

Հայաստան-Իրան էներգահաղորդման 3-րդ գիծը կշահագործվի այս տարվա առաջին կեսին

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտնել է, որ Հայաստանի և Իրանի միջև էներգահաղորդման երրորդ գիծն ընթացիկ տարվա առաջին կեսին շահագործման կհանձնվի:

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտնել է, որ Հայաստանի և Իրանի միջև էներգահաղորդման երրորդ գիծն ընթացիկ տարվա առաջին կեսին շահագործման կհանձնվի:

Նախարար Արդաքանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև էներգահաղորդման երրորդ գծի կառուցման ավարտին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել էին:

Telegram

%d bloggers like this: