Նորություններ Ռուսաստան Անվտանգություն

Հարավային ռազմական օկրուգն «Իսկանդերով» վարժանքներ է կատարել

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրթիռային ստորաբաժանումները Հյուսիսային Օսիայում «Իսկանդեր» ՕՄՀՀ-ներով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերը:

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) համազորային բանակի 58-րդ հրթիռային միավորումը Հյուսիսային Օսիայում հաջողությամբ ավարտել է զորավարժությունները:

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հաշվարկները մեկնել են նշանակված վայր, տեղակայվել են անպատրաստ դիրքերում և, ստանալով կոորդինատները, հրթիռների ուսումնական (էլեկտրոնային) արձակմամբ ոչնչացրել են մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու հակաօդային պաշտպանության միջոցները:

Հրթիռայինները նաև իրականացրել են հրթիռային համակարգերի ստուգում, նրանց վերբեռնում տրանսպորտային-լիցքավորող մեքենաների կիրառմամբ, կատարել են մեկնարկային դիրքերի բազմանգամյա հերթափոխի խնդիրներ և հետ են մղել պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակումը:

Նկարը` © ЮВО \ Վարժանքներ` «Իսկանդերով»

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: