Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Նախիջևան է մեկնել

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կայուն խաղաղություն կապահովվի, և տրանզիտային ոլորտում տարածաշրջանի երկրների փոխգործակցությունը կխորանա:

Իրանի արտաքին գործերի նախարարը շաբաթ առավոտյան ժամանել է Նախիջևան` հանդիպելու ինքնավար հանրապետության իշխանությունների հետ:

Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներ կատարած այցերից հետո Նախիջևան է ժամանել` քննարկելու Արցախյան պատերազմի ավարտից հետո համագործակցության ուղիները:

Նախիջևանի Գերագույն խորհրդի (մեջլիսի) նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կայուն խաղաղություն կապահովվի, և տրանզիտային ոլորտում տարածաշրջանի երկրների փոխգործակցությունը կխորանա:

Նկար` © IRNA \ Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Նախիջևանի ԻՀ ԳԽ նախագահի հետ

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: