Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան և այդ երկրում Հնդկաստանի դեսպան Կաշան Դան Դյուալը հանդիպման ժամանակ քննարկել են Թբիլիսիում դեսպանության բացման, ինչպես նաև երկու երկրների միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնության ձևակերպման հարցերը:
Հաղորդվում է, որ քննարկման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը:
Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է ազատ առևտրի վերաբերյալ համաձայնության շուրջ բանակցություններն ավելի ինտենսիվ դարձնել:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ` նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հետազոտությունն արդեն ավարտվել է, և առաջիկայում կկայանա բանակցությունների առաջին փուլը:
© Gov.ge \ Վրաստանում Հնդկաստանի դեսպանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը