Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է երկրի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախկին նախարար Սալիմ Մուսլիմովին:
Բացահայտվել են Մուսլիմովի կողմից իրականացված մի շարք չարաշահումներ: Մասնավորապես, չարաշահումներ են կատարվել հաշմանդամների և սահմանափակ հնարավորություններով երեխաների ռեաբիլիտացիայի և սոցիալական պաշտպանության կազմակերպման ժամանակ, աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության հարցերում գործատուների գործունեության պետական վերահսկողության իրականացման ընթացքում և այլն:
Հաղորդվում է, որ Մուսլիմովը ձերբակալված է:
Սալիմ Մուսլիմովը 2000-2002թթ. զբաղեցրել է Պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, ապա` մինչև 2013թ., Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի ղեկավարի պաշտոնը: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018թթ.: