Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Դոնբասում իրավիճակը սրվել է և խաղաղ գործընթաց, նրա խոսքով, այլև չկա:
ՆԳ նախարարի հաղորդմամբ` Դոնբասում իրավիճակը կտրուկ սրվել է, խաղաղ գործընթացի փոխարեն ներկայումս այդ տարածքում պատերազմ է ընթանում, դիպուկահարներ են գործում:
Նախարարը նշել է, որ Զելենսկին նախօրեին երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակին հրամայել է մեկնել Դոնբաս: Ավակովի խոսքով` Ուկրաինայի նախագահը երկրի երեք հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցները սահմանել է հենց Դոնբասում իրավիճակի սրումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զինված ուժերը Դոնբասի «Միացյալ ուժեր» գործողության իրականացման գոտում թուրքական արտադրության հարվածային Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր են տեղակայել: Հաղորդվում էր, որ Կրամատորսկ տեղափոխված ԱԹՍ-ները 6-ն են:
Նկարը` © slovoidilo.ua \ Արսեն Ավակովը` Դոնբասում