Նորություններ Վրաստան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է պաշտպանության նախարարի թեկնածությունը

Վրաստանի վարչապետի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը:

Վրաստանի վարչապետի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը: Հիշեցնենք` վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 18-ին անսպասելիորեն հրաժարական է ներկայացրել:

Իրակլի Գարիբաշվիլինի ավելի վաղ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը` 2013թ. փոխարինելով Բիձինա Իվանիշվիլիին: 2015թ. նա անսպասելի հրաժարական է ներկայացրել և հեռացել քաղաքականությունից` հիմնավոր պատճառներ չներկայացնելով:

Գարիբաշվիլին նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրներից ու առաջնորդներից է, զբաղեցրել է նաև ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Նկարը` © Geomigrant \ Իրակլի Գարիբաշվիլի

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: