Նորություններ Աշխարհ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հույն գիտնականներն ահազանգում են` հաքերները կարող են կեղծ երկրաշարժ «առաջացնել»

Պրոֆեսոր Մայքլ Սամիոսի խոսքով` հաքերները կարող են մուտք գործել սեյսմոլոգիական սարքավորումները և երկրաշարժի ինտենսիվության մասին կեղծ տեղեկատվություն ներմուծեն համակարգ:

Աթենքի ազգային աստղադիտարանի գիտնականները պարզել են, որ սեյսմիկ դիտարկումների սարքավորումների անվտանգությունում էական խնդիրներ կան, որոնցից կարող են օգտվել հաքերները:

Պրոֆեսոր Մայքլ Սամիոսի խոսքով` հաքերները կարող են մուտք գործել այդպիսի սարքավորումները և երկրաշարժ առաջացնող ալիքների ինտենսիվության մասին կեղծ տեղեկատվություն ներմուծեն համակարգ:

Գիտնականը նշում է, որ անվտանգության խնդիրների շարքին են դասվում չվերծանված տվյալները, չպաշտպանված արձանագրությունները և օգտատերերի նույնականացման թույլ մեխանիզմները, որոնք սեյսմոլոգիական ցանցը դարձնում են կիբերհարձակումների համար խոցելի:

Ասվածը հաստատելու համար մասնագետները փորձարկում են կատարել և լաբորատոր պայմաններում կարողացել են կառավարել ալիքները` թղթի վրա էականորեն փոխելով երկրաշարժի ինտենսիվությունը:

Նկարը` © SAPO24

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: