Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թուրքիա Իրան

Իրանի նախագահն Էրդողանին կոչ է արել համատեղ պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ

Հասան Ռոհանին ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը` ընդհանուր վտանգների դեմ պայքարելու և տարածաշրջանային հարցերի լուծման համար:

Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել Անկարային` ընդդեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների:

Հասան Ռոհանին Իրանի և Թուրքիայի, որպես «տարածաշրջանի երկու կարևոր ու ազդեցիկ երկրների» միջև հարաբերություններն անվանել է լավ ու զարգացող, ընդգծել է համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը` ընդհանուր վտանգների դեմ պայքարելու և տարածաշրջանային հարցերի լուծման համար:

Իրանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների դեմ պայքարի միակ միջոցը ազգերի միավորումն է:

Նկարը` © IRNA

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: