Հայաստան Նորություններ Վրաստան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

«Մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի:

Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»:

Հիշեցնենք, որ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո Վրաստանում վարչապետի պաշտոնում է նշանակվել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Նկարը` © Primeminister.am

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: