Նորություններ Վրաստան ՏՆՏԵՍԱԿԱՆ

Վրաստանի տնտեսությունն արդեն 11 ամիս շարունակում է անկում գրանցել

Հունվար ամսին տնտեսական անկումը կազմել է 11,5%` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Շարունակվել է նաև արտաքին առևտրի ցուցանիշների նվազումը` 16,5%: Արտահանումը Վրաստանից կազմել է 16,2%, ներկրումը` 16,6%:

Վրաստանի տնտեսական անկումը կորոնավիրուսային համավարակի և կարանտինային խիստ սահմանափակումների պայմաններում շարունակվում է: Հունվար ամսին տնտեսական անկումը կազմել է 11,5%` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Վրաստանի վիճակագրական ծառայության հաղորդմամբ` երկրի ՀՆԱ-յի վրա հունվար ամսին ազդել է անկումը մի շարք ոլորտներում. շինարարություն, տրանսպորտ, պահեստավորում, վերամշակող արդյունաբերություն, մշակույթ, ժամանց, հանգիստ, անշարժ գույքի գործարքներ, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում և հովացում, մանրածախ և մեծածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլերի վերանորոգում: Աճ է գրանցվել ֆինանսների, ապահովագրության և տեղեկատվական հաղորդակցության գործունեության ոլորտներում:

Հունվար ամսին շարունակվել է նաև արտաքին առևտրի ցուցանիշների նվազումը` 2020թ. հունվարի համեմատ` 16,5%: Արտահանումը Վրաստանից կազմել է 16,2%, ներկրումը` 16,6%:

Հաղորդվում է, որ տնտեսական բացասական տեմպերը Վրաստանում շարունակվում են արդեն 11 ամիս: ՀՆԱ-յի կրճատումը, ինչպես պարզվեց, կառավարության կանխատեսումներից ավելին էին. հաշվարկված 5% անկման փոխարեն 2020թ. Վրաստանի համախառն ներքին արդյունքը գրանցել է 6,1% անկում: Սա վերջին 25 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն է:

Վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ տարի Վրաստանի տնտեսական ցուցանիշները հետևյալ տեսք են ունեցել. հունվար` 5,1% աճ, փետրվար` 2,2% աճ, մարտ` 2,7% անկում, ապրիլ` 13,5% անկում, մայիս` 16,6% անկում, հունիս` 7,7% անկում, հուլիս` 5,5% անկում, օգոստոս` 5,3% անկում, սեպտեմբեր` 0,7% անկում, հոկտեմբեր` 3,9%, նոյեմբեր` 7,7% անկում, դեկտեմբեր` 7,9% անկում:

Նկարը` © SOVA

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: