Հայաստան Նորություններ Ռուսաստան ՏՆՏԵՍԱԿԱՆ Տարածաշրջանային Ադրբեջան

Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը կգույքագրեն փոխադրումների վերաբերյալ պայմանագրերը

Դիտարկվել են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները փոխադրումների և դրանց անվտանգության, մաքսային, սանիտարական և այլ հարցերի վերաբերյալ: Աշխատանքային խմբի հաջորդ նիստը մարտի 1-ին է:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմիններն իրականացնելու են ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցության) շրջանակներում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի գույքագրում (ինվենտարիզացիա), որոնք վերաբերում են տարածաշրջանում փոխադրումների իրականացմանը և դրանց նկատմամբ վերահսկողության ապահովմանը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ նման խորհրդատվությունը պրոֆիլային գերատեսչությունում համաձայնեցվել է եռակողմ աշխատանքային խմբի` փետրվարի 27-ին կայացած երրորդ նիստում, որին մասնակցել են երեք երկրների փոխվարչապետերը:

Օվերչուկը նշել է, որ դիտարկվել են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային, կոմբինացված փոխադրումների, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում` անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և վերահսկողության այլ միջոցների վերաբերյալ:

Այդ հարցերի կարգավորման շրջանակներում կողմերի համապատասխան մարմիններին խորհուրդ է տրվել նույնականացնել ԱՊՀ շրջանակներում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը պայմանավորվել են աշխատանքային խմբի հաջորդ նիստն անցկացնել մարտի 1-ին` կրկին տեսակոնֆերանսի միջոցով:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: