4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։
ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ` զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։