Նորություններ Ռազմական տեխնիկա Անվտանգություն

«Բուկ-Մ3»-ն ապացուցել է լեռներում ԱԹՍ խոցելու ունակությունը

Նորագույն «Բուկը» կրում է զենիթային 6 հրթիռ, կարող է միաժամանակ կրակ վարել 2,5-70 կմ հեռավորության վրա գտնվող, մինչև 3 կմ/վ արագությամբ թռչող մինչև 4 թիրախի վրա: Խոցման հավանականությունն առնվազն 0,95-0,97 է:

«Բուկ-Մ3 (“Бук-М3”) նորագույն զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ) հաստատել է բարձրլեռնային տեղանքում անօդաչուների ոչնչացման ունակությունը:

«Բուկ-Մ3»-ը փորձարկվել է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների կողմից` Հյուսիսային Օսիայում: Ռազմատեխնիկան ապացուցել է, որ կարող է բարձրլեռնային պայմաններում անօդաչու թռչող սարքերը խոցել նույնիսկ ինտենսիվ ռադիոխոչընդոտների առկայության դեպքում:

Նորագույն «Բուկ» ԶՀՀ-ն հատուկ պահոցներում կրում է զենիթային 6 հրթիռներ` ի տարբերություն «Բուկ-Մ2»-ի 4 հատի: Բացի այդ` համալիրի սպառազինություն է ընդունվել բարձր արագությամբ 9Մ317Մ (9М317М) հրթիռը, որն օժտված է ինքնանշանառմամբ: Այն կարող է կարող է որսալ մեծ արագությամբ ընթացքող օդային թիրախները` մինչև 30 կմ հեռավորության վրա կամ նույնիսկ «հորիզոնից այն կողմ»: Սա թույլ է տալիս թիրախին նշանառել հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման (ՀՌՏՀ) ինքնաթիռների, կործանիչների կամ ցանկացած այլ տեսակի օդային հետախույզների, այդ թվում` ԱԹՍ-ների օգնությամբ:

Հաղորդվում է, որ մեկ ԶՀՀ-ն կարող է միաժամանակ կրակ վարել 2,5-70 կմ հեռավորության վրա գտնվող, մինչև 3 կմ/վ արագությամբ թռչող մինչև 4 թիրախի, մեկ դիվիզիոնը` 36 թիրախի ուղղությամբ: Խոցման հավանականությունն առնվազն 0,95-0,97 է:

«Բուկ-Մ3»-ը չորրորդ սերնդի միջին հեռահարությամբ ՀՕՊ համալիր է: Նախատեսված է մանևրող աերոդինամիկ թիրախների դեմ պայքարի, ռադիոկոնտրաստային վերգետնյա թիրախների և ստորջրյա թիրախների խոցման համար: Կարող է գործել ինչպես ինտենսիվ կրակի, այնպես էլ` ռադիոէլեկտրոնային դիմակայության պայմաններում:

2020թ. դրությամբ «Բուկ-Մ3»-ն առկա է միայն Ռուսաստանի Դաշնության զինանոցում` առնվազն 60 միավոր:

Նկարը` © MilitaryRussia

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: