Նորություններ Անվտանգություն Աշխարհ

Ֆրանսիան առաջին անգամ զորավարժություն կանցկացնի տիեզերքում

Զորավարժության ընթացքում հետևելու են տիեզերական վտանգավոր մարմնին, կանխելու են տիեզերական պայմանական տերության կողմից ֆրանսիական արբանյակին սպառնացող վտանգը:

Ֆրանսիացի զինվորականներն առաջին անգամ զորավարժություններ կանցկացնեն տիեզերքում` ստուգելու տիեզերական հրամանատարության կարողություններն արբանյակների նկատմամբ սպառնալիքների դեմ պայքարելու գործում: Նշվում է, որ մերձերկրյա տիրույթը ազգային անվտանգության խնդիր է դարձել:

AsterX անունը ստացած վարժանքները ֆրանսիական ռազմավարության մասն են` ուղղված նրան, որպեսզի Ֆրանսիան դառնա աշխարհի երրորդ տիեզերական տերությունը:

Ֆրանսիացի զինվորականները զորավարժության ընթացքում հետևելու են տիեզերական վտանգավոր մարմնին, վերահսկելու են տիեզերական լայն հնարավորություններ ունեցող պայմանական պետության կողմից ֆրանսիական արբանյակի նկատմամբ վտանգը:

Ֆրանսիայի տիեզերական ուժերի հրամանատարությունը ստեղծվել է (Commandement de l’Espace, CdE) ստեղծվել է 2019թ.` նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ: Նախատեսվում է, որ մինչև 2025թ. այն բաղկացած է լինելու 500 մարդուց:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: