Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2022թ. առաջին կեսին Թուրքիայի կառավարությունը ներկայացնելու է երկրի նոր սահմանադրության տեքստը:
Էրդողանը նշել է, որ գործող սահմանադրությունը, չնայած տարիների ընթացքում կատարված փոփոխություններին, պատմական համատեքստում կորցրել է իր արդիականությունը: Նրա խոսքով` նոր սահմանադրությունը հաշվի է առնելու ներքին և արտաքին բոլոր իրողությունները: