Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Աշխարհ

Հորդանանում արքայական հեղաշրջման փորձ է կանխվել

Ձերբակալվել են նախկին թագաժառանգ Համզա բին Հուսեյնը և ևս 20 անձինք, որոնց թվում` հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ցեղային առաջնորդներ, ովքեր մտադիր են եղել գահընկեց անել Աբդալլա 2-րդ թագավորին:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության իրավապահները ձերբակալել են նախկին թագաժառանգ Համզա բին Հուսեյնին և ևս 20 անձանց, որոնց թվում` հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ցեղային առաջնորդներ, ովքեր մասնակից են եղել Աբդալլա 2-րդ թագավորին գահընկեց անելու ծրագրի նախապատրաստմանը:

Ձերբակալվածների թվում են արքայական ընտանիքից Շարիֆ Հասանը, Սաուդյան Արաբիայի քաղաքացի Բասեմ Ավադուլլան: Հաղորդվում է, որ սպասվում են նոր ձերբակալություններ:

Աղբյուրի տեղեկություններով` ծրագիրն ունեցել է «օտարերկրյա կապեր», սակայն չի հստակեցվել, թե հատկապես որ երկրի մասին է խոսքը:

Արքայազն Համզա բին Հուսեյնը հանգուցյալ Հուսեյն թագավորի և նրա 4-րդ կնոջ` Նուռի ավագ որդին է, ծնվել է ԱՄՆ-ում:

Գործող թագավոր Աբդալլա 2-րդը գահը ստացել է 1999թ. և ամուր կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ` դառնալով նրա դաշնակիցը:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: