Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Տարածաշրջանային

Իրանը պատրաստվում է Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ ուղու գործարկմանը

Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղու գաղափարն Իրանն առաջարկել է դեռ 2016թ.: Ըստ առաջարկի` ճանապարհն անցնելու է Հայաստանով և Վրաստանով, Պարսից ծոցի տարածաշրջանը կապելու է Եվրոպայի հետ:

Հաշվի առնելով վերջերս Ever Given նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակումը` տարածաշրջանի երկրները սկսել են ուշադրություն դարձնել առավել անվտանգ այլընտրանքային առևտրային ուղիներին: Այդպիսի միջազգային ճանապարհներից մեկը կարող է դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքը, որի գաղափարը հնչեցրել է Իրանը` դեռևս 2016թ.:

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ ուղին գործարկվելու է առաջիկայում: Գերատեսչության տարանցման հարցերով գլխավոր տնօրեն Ամին Տարաֆոյի խոսքով` տարանցիկ միջանցքը դեպի Սև ծով կառուցվելու է մասնակից-պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման և նրանց լոգիստիկ առավելություններ վերապահելու նպատակով:

Հաղորդվում է, որ ապրիլի 19-ին այս թեմայով հերթական բանակցություններն են ընթացել Հայաստանի, Հունաստանի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչների միջև: Ընդգծվել է նաև նախագծին հետաքրքրված այլ երկրների մասնակցության հնարավորությունը:

Նկարը` © mediaholding100

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: