ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ Աշխարհ Թուրքիա

Քննարկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայի փոխարեն Անգլիայում անցկացնելու հարցը

ՉԼ եզրափակիչ դուրս եկած Մանչեսթր Սիթի-Չելսի ակումբների հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին` Ստամբուլում: Սակայն անգլիական կողմը Թուրքիային ներառել է «կարմիր» երկրների ցանկում:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) հետ քննարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Թուրքիայի փոխարեն Մեծ Բրիտանիայում անցկացնելու հնարավորությունը:

Լոնդոնում նշել են, որ անգլիական երկու ակումբներ են անցել եզրափակիչ, ուստի պատրաստ են ընդունել խաղը, սակայն որոշումն ՈՒԵՖԱ-յինն է: Առաջարկի հիմքն այն է, որ Մեծ Բրիտանիան Թուրքիային ներառել է «կարմիր» ցանկում, որտեղ ուղևորությունն արգելված է: Այդ երկրներից վերադառնալու դեպքում անհրաժեշտ է սեփական միջոցներով 10 օր հյուրանոցում կարանտին անցկացնել:

Մրցաշարի եզրափակչում են հայտնվել Մանչեսթր Սիթին և Չելսին: Եզրափակիչ խաղը նախատեսված էր անցկացնել մայիսի 29-ին` Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում: Այն տեղավորում է մինչև 80 հազար հանդիսատես, սակայն սպասվում է, որ խաղին կթույլատրվի 25 հազար մարդկանց մուտքը:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: