Նորություններ Անվտանգություն Թուրքիա

Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում անօդաչուների ավիաբազա է կառուցում

Անօդաչու թռչող սարքերի ավիաբազայի բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին` այսպես կոչված «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 47-ամյակի օրը:

Թուրքական իշխանությունները Հյուսիսային Կիպրոսի լքված ռազմական օդանավակայանը, որը չի օգտագործվել 1974թ.-ից, վերակազմավորում են անօդաչու թռչող սարքերի ավիաբազայի:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին` այսպես կոչված «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 47-ամյակի օրը: Գեչիթքալայի կամ Լեֆկոնիկոյի օդանավակայանը ԱԹՍ-ների ավիաբազայի վերածելու որոշումը կայացել է այն բանից հետո, երբ 2019թ. Թուրքիան և Լիբիան ծովային համաձայնագիր են ստորագրել երկու երկրների ջրային սահմանների վերանայման վերաբերյալ:

Նշվում է, որ բացումից հետո ավիաբազան ծառայելու է ինչպես ռազմական, այնպես էլ` ոչ ռազմական անօդաչուներ: Այն ունենալու է վերանորոգման կետեր, զինապահեստներ, որոնք մշտապես են տեղակայվելու ավիաբազայում: Հաղորդվում է, որ ավիաբազան կարողանալու է ընդունել նաև F-16 կործանիչներ:

Նկարը` © DHA \ Թուրքական Բայրաքթարը` Գեչիթքալայի օդանավակայանի վրա

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: