Բարի գալուստ
Տարածաշրջանային Ուսումնասիրությունների
տեղեկատվական հարթակ
Կայքի անվանումը
REGST կայքի անվանումը ստացվել է «Տարածաշրջանային ուսումնասիրություններ» կապակցության անգլերեն թարգմանության՝ Regional Studies տարբերակից. REGional բառից՝ առաջին 3 տառերը՝ REG, STudies բառից՝ առաջին 2 տառերը՝ ST. այսպիսով՝ REG+ST=REGST:
Ինչո՞վ է զբաղվում կայքը
REGST կայքը հանդիսանում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների տեղեկատվական հարթակ: Այստեղ ներկայացվում են ինչպես գիտաուսումնական կենտրոնների, այնպես էլ անկախ (անհատ) հետազոտողների ուսումնասիրությունները (հոդվածները), ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների դիտարկումները:
REGST-ը կատարում է սեփական հարցազրույցները՝ տարբեր ոլորտների մասնագետների, պետական պաշտոնյաների, գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Կայքում պարբերաբար հրապարակվում են նաև տարածաշրջանային նշանակության լուրեր, տարածաշրջանի առանձին պետությունների վերաբերյալ կարևորագույն նորություններ, միջպետական երկկողմ, բազմակողմ հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ, համաշխարհային նշանակության գիտական, տեխնոլոգիական, տնտեսական, հասարակական նորություններ:
Աղբյուրներ
Կայքում հրապարակված հարցազրույցների աղբյուրը REGST-ն է:
Օտարալեզու կայքերից վերցված հրապարակումների աղբյուր են համարվում տվյալ օտարալեզու կայքերը, սակայն հայերեն թարգմանությունը REGST-ի սեփականությունն է:
Հայալեզու կայքերից վերցված հրապարակումների աղբյուրը տվյալ հայալեզու կայքերն են:
Կայքում տեղադրված այն հրապարակումները, որոնցում նշված է հեղինակի անվանումը կամ անուն ազգանունը, տվյալ հրապարակումը պատկանում է հեղինակին:
Պայմաններ
REGST կայքի Հարցազրույցներ և Հոդվածներ բաժիններում տեղադրված հրապարակումներից օգտվելիս պարտադիր պետք նշել հղումը՝ տվյալ հրապարակմանը կամ REGST կայքին:
Այն հրապարակումները, որոնցում նշված է հեղինակի անվանումը կամ անուն-ազգանունը, թույլատրվում է արտատպել/օգտագործել միայն հեղինակի անվանման կամ անուն-ազգանունի նշմամբ կամ տվյալ հրապարակմանը հղմամբ:
REGST կայքը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված այն հրապարակումների համար և կարող է չկիսել այն հրապարակումների տեսակետները, որոնցում առկա է այլ աղբյուրի հղում, հեղինակի մասին տեղեկություն:
Ֆինանսական հարցեր, Գովազդ
REGST-ն առևտրային (կոմերցիոն) գործունեություն չի իրականացնում. կայքը գործում և պահպանվում է առանց դրամական ծախսերի ու եկամուտների: Կայքը դրամական աջակցություն չի ընդունում:
Կայքում հրապարակված ցանկացած տեղեկության/հոդվածի/դիտարկման/այլնի համար կայքը չի վճարում և չի վճարվում:
Կայքը գովազդի տեղադրման պատվերներ չի ընդունում, առցանց (թվային) գովազդային համակարգերին միացված չէ: Կայքի հայտնիության համար, այդ թվում՝ սոցցանցերում, նույնպես վճարովի գովազդային միջոցներ չեն կիրառվում:
Կայքի որևէ հատվածում կարող է արտացոլվել միայն WordPress-ի գովազդը, որը կապված չէ REGST-ի գործունեության հետ:
Կապ
Հարցերի և առաջարկությունների, կայքում սխալ հայտնաբերելու, հերքման պահանջի կամ դիտողության դեպքում խնդրում ենք դիմել regstmail1@gmail.com էլ.հասցեով:
Հոդված (հետազոտություն), դիտարկում, լուսանկար, այլ տեսակի տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք ուղարկել regstmail1@gmail.com էլ.հասցեով:
REGST-ը՝ Facebook-ում, Twitter-ում, Telegram-ում, Instagram-ում
Խնդրանք
Խնդրում ենք պահպանել ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, վերոնշյալ պայմանները, հեղինակային իրավունքի և օրենսդրական մյուս բոլոր նորմերը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ընտրե՛ք Ձեզ հետաքրքրող բաժինը, բաժանորդագրվե՛ք ուսումնասիրություններին
Տարածաշրջանային ուսումնասիրություններ
Հայաստան, Երևան