Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Նախիջևան է մեկնել

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կայուն խաղաղություն կապահովվի, և տրանզիտային ոլորտում տարածաշրջանի երկրների փոխգործակցությունը կխորանա:

Հակամարտություններ Նորություններ Սիրիական Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

Երեք երկրների համատեղ հայտարարությունում ընդգծվել է սատարումն ինքնիշխան, անկախ և միասնական Սիրիային` սահմանադրական կոմիտեին կոչ անելով հակամարտության կողմերի միջև կոմպրոմիս և կոնսենսուս փնտրել:

Հայաստան Նորություններ Վրաստան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ծինանդալում

Քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարների ու համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Անվտանգություն Աշխարհ

4 գլոբալ մարտահրավերներ, որոնց կբախվի Ջո Բայդենը (ըստ Le Figaro-ի)

ԱՄՆ-ի 46-րդ նախագահի համար հիմնական մարտահրավերներից են համարվում Իրանի միջուկային ծրագրերը, Հյուսիսային Կորեայի նոր հրթիռները, Չինաստանի և Ռուսաստանի ձգտումները:

Նորություններ Վրաստան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միլիարդատեր Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և երկրի ամենահարուստ մարդը համարվող Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:

Հայաստան Նորություններ Ռուսաստան Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա. պաշտոնական

Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Հայաստան Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը:

Հակամարտություններ Հայ-ադրբեջանական Հայաստան Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ադրբեջան

Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում:

Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Աշխարհ Իրան

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դաշինքը կարող է «խելոքացնել» Արևմուտքին. Մարանդի

Իրանցի քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կարող էին միավորել Եվրոպան, Արևելյան, Արևմտյան և Կենտրոնական Ասիաները: Դա, նրա խոսքով՝ նշանակալից արդյունք կապահովի և քաղաքական առավելություններ կընձեռնի:

Նորություններ Վրաստան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թուրքիա

«Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը». դեսպան

Աբխազական վճարային քարտերի վերաբերյալ տարածված տեղեկատվության պատճառով Վրաստանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու:

Հակամարտություններ Հոդվածներ Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինյան Ռուսաստանի ու էրդողանական Թուրքիայի 2+2 մոդելը

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանի հոդվածը:

Նորություններ Ռուսաստան Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Դիտարկումներ Թուրքիա

Թուրքիայի հետ դաշինքի մասին կարող են մտածել Չեչնիան և Դաղստանը. Օսիպենկո

Ուկրաինացի փորձագետի համոզմամբ՝ Թուրքիան, որն արդեն հայտնվել է Կովկասում, ուժեղացնում է իր ազդեցությունը նաև Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանի որոշ շրջաններում: